10 րոպե տևողությամբ վարժանքները նույն օգտակարությունն ունեն, ինչ սպորտ դահլիճում անցկացված ժամերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 16:46

10 րոպե տևողությամբ վարժությունները նույն բարերար առողջական ազդեցությունն ունեն, ինչ սպորտ դահլիճում անցկացրած մի քանի ժամ տևողությամբ բարդ վարժությունները:

Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ մինչև կանգառ քայլելը կամ բնակարան մաքրելը կարող են նվազեցնել մարմնի կշիռը և իջեցնել խոլեստերինը:

Հետազոտողները պնդում են, որ այնպիսի գործողություններ, ինչպիսիք են գազոնի մաքրումը կամ ձկնորսությունը կարող են նվազեցենել սրտային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը:

Բոստոնի համալսարանում անցկացված հետազոտության համար գիտնականները միջինում 47 տարեկան 2,109 տղամարդու և կնոջ մարմնի վրա տեղադրել են շարժման դետեկտորներ: Փորձի մասնակիցների մեծ մասը գեր էին:

Ակսելերոմետր կոչվող սարքը գրանցում էր նրանց կատարած յուրաքանչյուր շարժումը:

Փորձի արդյունքում պարզ դարձավ, որ այն մասնակիցները, ովքեր շատ վարժություններ էին կատարում, ավելի քիչ մարմնի կշիռ և ցածր խոլեստերին ունեին, քան նրանք, ովքեր օրվա ընթացքում բավականաչափ վարժություններ չէին կատարում:

Հետազոտության արդյունքները զարմանալիորեն ցույց տվեցին, որ 10 րոպե տևողությամբ վարժությունները նույն օգուտ են տալիս, ինչ երկար ժամանակահատվածում կատարված վարժանքները:

Օգտակար վարժությունների օրինակների շարքը ընդգրկում է ամեն ինչ՝ սկսած ավտոտնակ մաքրելուց՝ վերջացրած բադմինտոն և գոլֆ խաղալով:

 

 

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply