Apple-ը կթողարկի iPhone-ի ավելի էժան մոդել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 17:04

Երեքշաբթի լուրեր տարածվեցին, որ  Apple-ը պատրաստվում է ավելի էժան iPhone-ներ թողարկել Չինաստանի և այլ զարգացող շուկաներում սպառելու համար:

DigiTimes.com-ը, որը զբաղվում է տեխնոլոգիական արդյունաբերության մասին լրատվությամբ, վկայակոչելով անանուն աղբյուրի, գրել է, թե տարվա երկրորդ կեսին կվաճառվեն iPhone-ներ՝ կազմված ավելի էժան սարքավորումներից:
Այս խոսակցություններին նաև անդրադարձավ Wall Street Journal-ը, որը հաստատեց տարածված լուրի իսկությունը:
 Apple ընկերությունը տեսնում է մեծ պոտենցիալ Չինաստանում, ուստի թողարկվող ավելի մատչելի iPhone-ը  գործուն քայլ կլինի  Android համակարգի դեմ մրցապայքարում:
iPhone-ի սպառումը ընդարձակելու շնորհիվ Կալիֆորնիայում տեղակայված ընկերությունը հնարավորություն կունենա ավելի մեծ քանակությամբ  հավելվածները, երաժշտություն և թվային այլ պարունակություններ վաճառել:
Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply