Թուրքիայում տեղի է ունեցել 6.2 մագնիտուտով երկրաշարժ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 9, 2013 15:31
Էգեյան ծովում`Բոզջաադա (Թենեդոս) կղզուց 50 կմ հեռավորության վրա, երեկ` ժամը 16:16-ին, տեղի է ունեցել 6.2 մագնիտուտով երկրաշարժ:
Երկրաշարժը զգացվել է Ստամբուլում, Էդիրնեում (Ադրիանապոլիս), Քըրքլարելիում, Թեքիրդաղում, Իզմիրում, Բուրսայում, Չանաքքալեում (Դարդանել), Քոջաելիում և Բալըքեսիրում և իրարանցում է առաջացրել բնակիչների շրջանում:
Ժամը 16:16-ից 18:43 սահմաններում 2.8-3.8 մագնիտուտ ուժգնությամբ ընդհանուր առմամբ 23 երկրաշարժ է տեղի ունեցել:






Facebook
Tweet This
Email This Post
