Հենրիխ Մխիթարյանը տևական հանգստից հետո վերադարձել է Դոնեցկ և առաջին պարապմունքն է անցկացրել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 9, 2013 14:00

Ուկրաինական «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կայքը տեղեկացվում է, որ Հայաստանի ազգային հավաքկանի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տևական հանգստից հետո վերադարձել է Դոնեցկ և առաջին պարապմունքն է անցկացրել  Միրչա Լուչեսկուի գլխավորած թիմում:

«Վերադարձել եմ տոնական տրամադրությամբ, շատ էի կարոտել բոլորին։ Կարծում եմ,  ձմեռային հանգիստն օգտակար կլինի թիմի համար։ Հուսով ենք, որ լավ կաշխատենք և մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնենք բարձր մակարդակով, լավ արդյունքի կհասնենք: Մեկամսյա հանգստից հետո թարմություն եմ զգում: Հունվարի 7-ին վերադարձա մարզաբազա: Քնելու համաչ բավականին ժամանակ եմ ունեցել, այնպես որ, վերականգնել եմ ուժերս, պատրաստ եմ մարզումներին: Հայաստանում անցկացրած հանգստի ժամանակ մի քանի օր այցելել եմ մարզասրահ, պարապել մարզագործիքների վրա: Տոները շատ լավ անցան: Ես ընտանիքիս և բարեկամներիս հետ եմ ժամանակն անցկացրել: Մեր համար դա ավանդույթ է: Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ը հյուրերի ենք ընդունում, այցելում հարազատնեին: Նոր տարին տանն եմ դիմավորել: Միշտ էլ  հաճելի է մրցանակներ ստանալ, սակայն չի կարելի է բավարարվել ձեռք բերածով: Առջևում մեծ աշխատանք է սպասվում։ Պետք է երկար ճանապարհ անցնել։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են իմ ուժերին և ճանաչել Հայաստանի 2012-ի լավագույն ֆուտբոլիստ»,- ասել է Մխիթարյանը:

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply