Նախապատրաստվելով ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 9, 2013 13:40

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտզալի առաջնության ընտրական փուլի մրցաշարին:

Հունվարի 16-ին թիմը կմեկնի ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում  Մակեդոնիայի ֆուտզալի ազգային ընտրանու հետ: Հանդիպումները կկայանան հունվարի 17-ին և 18-ին:
Հունվարի 21-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաք, որտեղ կկայանան Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի D խմբի հանդիպումները: Մեր թիմի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Հունաստանի և Ուելսի հավաքականները:

Հունվարի 23-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մեկնարկային հանդիպումը կանցկացնի Բուլղարիայի թիմի հետ, մեկ օր անց կմրցի Հունաստանի ներկայացուցիչների, հունվարի 26-ին` Ուելսի հավաքականի հետ:

Եվրոպայի առաջնության հաջորդ՝ գլխավոր փուլ կանցնեն միայն խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը:

Դիտվել է 623 անգամ:
Print Friendly

Leave a Reply