Ադրբեջանում սկսվում է «Թալիշի ձայն» թերթի խմբագրի դատավարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 13:54

Այսօր Ադրբեջանի Ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունենալու  “Թալըշի սյադո”(Թալիշի ձայն) թերթի խմբագիր և համանուն մշակութային կենտրոնի ղեկավար Հիլալ Մամեդովի գործի նախնական լսումը:

2012թ. հունիսի 21-ին ձերբակալվելով Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով`Մամեդովը մեղադրվում է հետևյալ հոդվածներով` 274 (հայրենիքի դավաճանություն), 283.2.2 (ազգային և կրոնական թշնամության հրահրում) և 234.4.3 (թմրանյութերի ապօրինի պահում և տարածում):

Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

Միջազգային իրավապաշտպան և լրատվական կազմակերպությունները Մամեդովին ճանաչել են որպես խղճի գերի և բազմիցս պահանջել են նրան անմիջապես ազատ արձակել:

Մամեդովի ձերբակալությունը տեղի է ունեցել  մեծ ճանաչում ունեցող “Ты кто такой, давай до свидания” տեսահոլովակը ինտերնետում տեղադրել ուց հետո:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply