Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների մասնակիցները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 9, 2013 13:31

Հունվարի 12-21-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվեն  շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ և կանանց 68-րդ առաջնությունների բարձրագույն խմբի մրցաշարերը:

Յուրաքանչյուրում հանդես կգան 10-ական մասնակից:

Հատկապես ուժեղ կազմ է հավաքվել տղամարդկանց առաջնությունում, որտեղ 10 շախմատիստներից 8-ը գրոսմայստերներ են: Ուժերը կչափեն  Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը, Ռոբերտ Աղասարյանը (բոլորն էլ` Երևան), Սամվել Տեր-Սահակյանը (Վանաձոր), Հովիկ Հայրապետյանը (Ստեփանակերտ):

Կանանց առաջնությանում հանդես կգան 2  գրոսմայստեր և 4 միջազգային վարպետներ: Պայքարի ոլորտ կներգրավվեն Եվգենյա Դոլուխանովան (Խարկով), Սիրանուշ Անդրիասյանը (Էջմիածին), Աննա Հայրապետյանը, Արմինե Բաբայանը ( երկուսն էլ` Երևան), Նարինե Գասպարյանը, Հասմիկ Ղամբարյանը (Վանաձոր), Մարիաննա Գասպարյանը (Գյումրի), Նաիրա Մովսիսյանը, Դիանա Մնացականյանը (Աբովյան), Լուսինե Կարապետյանը (Սիսիան):

 

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply