Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ամենակոռուպացված կառույցն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 13:23

“Դոկտրինա” ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը հանդես է եկել 2012թ. ընթացքում Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտներում կրած կորուստների վերաբերյալ զեկույցով:

Այդ կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին նշել է, որ նշված ոլորտներում կորուստների վերաբերյալ ուսումնասիրությունները իրականացվել են 2003թ-ից: Վերջին 10 տարվա ընթացքում այս ոլորտներում մահացածների թիվը 647 է, վիրավորվածներինը`571:

Մահվան 175 դեպք ունի մարտական բնույթ, 178-ը`ոչ մարտական, 90 մահվան դեպք գրանցվել է ինքնասպանության պատճառով, 125-ը` անկարգապահության և այլ պատճառներով:

Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ոլորտներում 2012թ. կորուստների թիվը կազմել է 97 մարդ, 91 մարդ էլ վիրավորվել է:

2012թ. Ադրբեջանում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում ինքնասպանության ամենաբարձր ցուցանիշը`19 մարդ, հաղորդում է “Haqqin” թերթը:

Ջասուր Սումերինլին նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ամենակոռուպացված կառույցներից մեկն է, և այդ կառույցում գրանցված խախտումները չեն հետաքննվում: Արդյունքում Ադրբեջանի բանակում նկատվում է անպատժելիությունը, ինչը նպաստում է բանակում հանցագործության աճին:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply