Ավստրալիայում ռեկորդային շոգի պատճառով 100 հրդեհ է գրանցվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 9, 2013 12:49
Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգում` Նոր Հարավային Ուելսում, ավելի քան 100 հրդեհ է բռնկվել: Դեռևս տեղեկություններ չկան տուժածների վերաբերյալ: Ողջ երկրում միջին ջերմաստիճանը 40.33 աստիճան է: Տապն ուղեկցվում է ուժեղ քամով ու չորային եղանակով: Ողջ նահանգի տարածքում արգելվել է խարույկ վառել: Ազգային պարկերը փակ են այցելուների առջև: Եթե կրակը տարածվի, ապա բնակիչներին կտարհանեն:
Բնական բարդ պայմաններ են ստեղծվել նաև Վիկտորիա նահանգի Քենթրուբ քաղաքում:
Ավստրալիայում պարբերաբար անտառային հրդեհներ են լինում, ինչի վտանգը հատկապես մեծանում է ամռան ամիսներին` դեկտեմբեր- փետրվար: 2013-ի հունվարի 5-6-ին հրդեհի պատճառով 100 տուն է այրվել Թասմանիա նահանգում: Տեղեկություն կա 100 անհետ կորածների մասին: Ոստիկանությունը ենթադրում է, որ կորածների վերաբերյալ տվյալները հնարավոր է չհաստատվեն:






Facebook
Tweet This
Email This Post
