Շմոլ գազից 8 մարդ է թունավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2013 12:48

Հունվարի 8-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխել Ամառանոցային փողոցի 6 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շմոլ գազից:
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 8-ին, ժամը 04.05-ին, հիվանդանոցից ոստիիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի 92 շենքի թիվ 3 բնակարանի երկու անչափահաս բնակիչներ:

Պարզվել է, որ երեխաները թունավորվել են  բնակարանի բաղնիքում ծխնելույզից գազի արտահոսքի պատճառով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply