ՀԿԵ-ն աշխատում է բնականոն ռեժիմով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2013 12:32

Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ:
Երեկ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի, Մայիսյան-Ջաջուռ հատվածներում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին մոտ 200 երկաթուղային և 3 ձնամաքրող մեքենա, որից 2-ը աշխատում էին Գյումրիում, իսկ 1-ը՝ Սևանում:
Այսօր ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն: Մասնավորապես, Գյումրիում եղանակային պայմանների վատթարացման պատճառով՝ տեղում աշխատելու են արդեն 3 ձնամաքրող մեքենա, իսկ Սևանում աշխատանքը կշարունակի հատուկ տեխնիկայի մեկ միավոր:
Հաշվի առնելով, որ մի շարք ավտոմայրուղիները փակ են՝ ուղևորա- և բեռնափոխադրումների զգալի մասը տեղափոխվել է երկաթուղի: Մասնավորապես, էլեկտրագնացքների լրացուցիչ չվերթներ են նշանակվում բոլոր ուղևորներին տեղափոխելու նպատակով:
«ՀԿԵ» ՓԲԸ բեռնատար գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply