Ձորաղբյուրի 3 բնակիչներ գազից թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2013 12:36

Հունվարի 8-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Ձորաղբյուր գյուղի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցից երեք բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իրենց ամառանոցում, էլեկտրական հոսանք արտադրող, բենզինով աշխատող ագրեգատից արտանետված գազից:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ պատահարի հանգամանքները պարզվում են:


Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply