Բրազիլիայում մարմնավաճառները 2014-ի աշխարհի խաղերին ընդառաջ պարտավորվել են լեզուներ սովորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 12:27

Բրազիլացի մարմնավաճառները ֆուտբոլի 2014-ի աշխարհի խաղերի ու Օլիմպիադա 2016-ի առթիվ որոշել են կատարելագործվել ու մի քանի օտար լեզուների տիրապետել` հաճախորդներին լավ հասկանալու համար:

Նրանց անգլերեն ու ֆրանսերեն սովորեցնելու նախաձեռնությամբ է  հանդես եկել Մինաս-Ժերայս նահանգից մարմնավաճառների իրավունքները պաշտպանող մի ասոցիացիա:

“Եթե ամբողջ հասարակությունը նախապատրաստվում է աշխարհի խաղերին, ապա մենք ինչով ենք պակաս”,-ասում է այդ ասոցիացիայի նախագահը:

Արդեն 20 աղջիկ պարապմունքների համար գրանցվել է, սակայն,  սպասվում է, որ այդ թիվը կտրուկ կաճի: Կազմակերպիչները վստահ են, որ իրենց առնվազն 300 կնոջ կհաջողվի սովորեցնել  անգլերեն կամ ֆրանսերեն  բացատրվել  հյուրերի հետ: Այլ լեզունեի ուսուցման մասին տեղեկություններ չկան:

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply