Բնակարանում փակված թութակը խառնել է ամբողջ քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 12:28

Գերմանական  Իբենբյուրեն քաղաքի (Հյուսիսային Ռեյնի դաշնային հողեր`Վեստֆալիա) ոստիկանությունը տեղի բնակչուհիներից մեկի հեռախոսազանգից տագնապ բարձրացրեց: Կինը հաղորդել էր, որ հարևան բնակարանից  երեխայի ճիչ է լսվում.”Մայրիկ, հայրիկ, մայրիկ, արի”:

Կինը նաև հաղորդել էր, որ բնակարանում վերջին ժամանակները ոչ ոք չկար:

Երբ ոստիկանությունը հասել է դեպքի վայր, դուռը ոչ ոք չի բացել: Ոստիկանները նույնպես լսել են օգնության ճիչեր: Երբ կոտրել են դուռը, տեսել են վանդակում ձանձրացող թութակին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Նա անընդհատ կրկնել է նույն բառերը:

Արդյունքում պարզվել է, որ բնակարանի տերերը գնացել են հանգստանալու և խնդրել են ծանոթներին հոգ տանել թութակի մասին:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply