Հնդկաստանը ցնցած խմբակային բռնաբարության մանրամասները պատմում է ողբերգության ականատեսը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 9, 2013 12:13
Ահա թե ինչ է պատմում 23-ամյա Ջիոտի Սինգհի ընկերը, թե ինչպես են իրենց գցել այն սարսափելի ավտոբուսի թակարդը:
Ավինդրա Պանդրին կարծում է, որ հարձակումը նախապես պլանավորված էր. տրանսպորտային միջոցը մգեցված ապակիներով էր ու վարագույրներով, որպեսզի դրսի աչքից ծածկեն 2 ու կես ժամ տևած վայրենությունը:
28-ամյա Ավինդրան ասում է.”Ավտոբուսի վարորդն ու ուղևորները բոլորը պլանավորել էին նախապես:
Վարորդից ու նրա օգնականից բացի, մնացածն իրենց սովորականի պես էին պահում: Մենք նույնիսկ 20 ռուփի վճարեցինք որպես ուղեվարձ: Այդժամ նրանք սկսեցին ծաղրել Ջիոտիին: Ես ծեծեցի նրանցից 3-ին, սակայն մնացածը երկաթյա ձող բերեցին և խփեցին դրանով: Մենք գոռում էին, որ մեզ լսեն: Նույնիսկ Ջիոտին էր պայքարում, փորձում էր օգնել ինձ: Այն ժամանակ նա բջջայինով փորձեց ոստիկանություն զանգել, սակայն նրա ձեռքեց խլեցին հեռախոսը:… Իսկ հետո մեզ ավտոբուսից ցած գցեցին` նախապես հագուստը պատառոտելով, որ հանցագործության հետքերը վերացնեն: Մենք փորձում էինք կանգնեցնել մարդկանց, օգնություն խնդրել, սակայն 25 րոպե ոչ ոք չէր կանգնում: Մարդիկ վախենում էին, որ կվերածվեն հանցագործության մեղսակցի”:








Facebook
Tweet This
Email This Post
