Երեկ թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2013 12:11

Հունվարի 8-ին, ժամը 15.05-ի սահմաններում թունա­վո­րման նախանշաններով Լոռու մարզի Վանաձորի Շիրակացի 4 շենքի 13-րդ բնակարանի բնակիչ` 1982 թ. ծնված Սամվել Մխիթարյանը:Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում թունա­վո­ր­ման նախանշաններով Արմավիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել Սարդարապատ գյուղի բնակիչներ` 1976 թ. ծնված Ժաննա Պետրոսյանը և 1997 թ. ծնված Սևակ Սարգսյանը:Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում դեղորայքայի չարաշահումից թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 1 շենքի 38-րդ բնակարանի բնակչուհի` 1992 թ. ծնված Սոֆիկ Կորիկյանը:Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

Դիտվել է 618 անգամ:
Print Friendly

Leave a Reply