Քամին քշել է Բջնիի բնակչի տան տանիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 9, 2013 11:43
Հունվարի 8-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամին վնասել է Կոտայքի մարզի Բջնի գյուղի տներից մեկի տանիքը, ինչից վնասվել են տունը սնուցող էլեկտրական մալուխները:
Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով դեպքի վայր է հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամին քշել է պատշգամբի ծածկը` 15 քմ մակերեսով, էլեկտրական մալուխները չեն վնասվել:
Դեպքի մասին տեղյակ է պահվել գյուղապետը:
Կստեղծվի հանձնաժողով` վնասի չափը պարզելու և գնահատելու համար: Տուժածներ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
