Փրկարարները ձյան մեջ արգելափակված 8 ավտոմեքենա են դուրս բերել երթևեկելի հատված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 9, 2013 11:36
Հունվարի 8-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 2 ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սերս և Մարտիրոս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 3 ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 16.52-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 2 ավտոմեքենա:
Հունվարի 9-ին, ժամը 04.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 65 ՏՏ 784 պ/հ (վարորդ` Հայկազ Գյուրջյան) ավտոմեքենան:






Facebook
Tweet This
Email This Post
