Գյումրիում ձյան ծանրությունից փլուզվել է տան պատը և տանիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 9, 2013 11:19
Հունվարի 8-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել են Շիրակի մարզի Գյումրիի Աբովյան 2-րդ նրբանցքի 20 տան պատը և տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Նատելլա Նազարյանին պատկանող տան (կառուցվել է 1940-ական թվականներին) հարավ-արևելյան պատի վերևի հատվածից երկու շարք քար` 7 քմ մակերեսով:
Տեղի ուժերով կիրականացվեն տան տանիքից ձյան մաքրման աշխատանքներ:
Դեպքի վայրում են գտնվել քաղաքապետարանի աշխատակիցները:






Facebook
Tweet This
Email This Post
