ՊՆ հերքում է երիտասարդներին հավաքագրելու մասին լուրերը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | March 26, 2010 11:25
Վերջին օրերին ազգաբնակչության մեջ խոսակցություններ են տարածվել, որ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացել է, և զորահավաք է սկսվել:
«Սարսափելի է. միթե նորից սկսվելու են էն օրերը,- «Անկախի» թղթակիցը լսեց խանութում մի գործակատարի խոսակցություն,- ես չեմ ուզում, որ պատերազմ լինի»:
«Անկախի» զրուցակից Արմենն ասաց, որ հստակ տեղեկություններ ունի, թե Մալաթիա տոնավաճառից տղաների են տարել զորամաս:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Անկախին» ասաց, որ նման փաստեր չունի, իսկ բամբասանքի մակարդակի խոսակցությունները չի կարող մեկնաբանել:
«Դա ուրիշ խնդիր է, որ պատերազմի վտանգը մեծացել է, և ես միշտ էլ ասել եմ, որ դա ֆուտբոլային քաղաքականության հետևանք է,- ասաց նա,- քանի որ այն տանում է ոչ թե խաղաղության , այլ պատերազմի: Մեր քաղաքական այրերը ազգային անվտանագության քաղաքականությունն իրականացնում են կենցաղային մակարադակով»:
Բոզոյանն ասում է, որ լուրերը դրանից ածանցված խոսակցություններ են, և ժողովուրդը իր անվտանգությունը չի կապում պետական մարմինների հետ:
Պն նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Անկախին» ասացին, որ տարածված լուրերը իրականության հետ ոչ մի կապ չունեն:
«Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ զինկոմիասարատ են կանչվել զինծառայությունն ավարտած շատ քիչ թվով երիտասրադներ` որոշակի տեղեկություններ ճշտելու համար: Դա ընթացակարգային ստուգում է և ամեն տարի էլ կատարվում է»,- ասաց ՊՆ մամուլի աշխատակիցը:






Facebook
Tweet This
Email This Post
