Դալմայի այգիներում մասնատված դի է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2013 11:06

Անհետ կորած 48-ամյա տղամարդու դիակը հայտնաբերվել է մասնատված վիճակում:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեռ հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում  մի քաղաքացուց ահազանգ էր  ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա  Հունանյանը,  հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայր է ժամանել նաև  հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են 2/4 տնակի դուռը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Սերգո Ե.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 675 անգամ:
Print Friendly

Leave a Reply