«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տաքսի է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2013 10:56

Հունվարի 8-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածնի խճուղու և Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհի խաչմերուկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.57-ին, մարվել`  22.59-ին:

Ամբողջությամբ այրվել է «Պեգաս» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ1137 պ/հ ավտոմեքենան:

 

 

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply