Այսօր երկրին կմոտենա հարյուրամյակի ամենավտանգավոր աստերոիդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 10:51

Apophis աստերոիդը, որին համարում են Երկրի համար տիեզերական ամենալուրջ սպառնալիքը, այսօր մոտենում է մեր մոլորակին մոտավորապես  14.5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Տիեզերական չափումով դա այնքան էլ շատ չէ: Իսկ ահա  2029 թ.,գիտնականների հաշվարկների համաձայն , Apophis -ը կթռչի ընդամենը 36 հազար կմ Երկրից հեռավորության վրա, այսինքն գեոկայանային արբանյակների  ուղեծրերի բարձրության չափով:

Աստերոիդը անվանել են հին եգիպտական կործանիչ աստծու անունով, որը ապրում է անդրերկրային աշխարհում և փորձում է ոչնչացնել Արևին: Աստերոիդի` Երկրին հարվածելու  մի քանի տարբերակ կա: Որպեսզի ավելի ճշգրիտ  հաշվարկներ ստանանք, նախատեսվում է դեպի երկնային  արարած ուղարկել ավտոմատ հետազոտական կայան, սակայն մինչ այդ աստերոիդին հետևում են աստղադիտակների  օգնությամբ:

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply