Կրթաթոշակների մրցույթ վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 9, 2013 10:41

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • գ սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  •  միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  •  երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  •  հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  •  տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  •  պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի տրամադրման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի   հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ  2011-2012թթ. նույնպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի առաջին և երկրորդ կուրսերում, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող շուրջ 1350 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։

 

Դիտվել է 1712 անգամ:
Print Friendly

Leave a Reply