Հղի Քեյթ Միդլտոնը իր 31-ամյակը նշում է ամուսնու հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 10:33

Բրիտանական արքայազն Ուիլյամի կինը `Քեյթը, որը սպասում է իր առաջնեկին, այսօր Ուելսում, որտեղ ամուսինը ծառայության մեջ է որպես  ռազմական փրկարար ուղղաթիռի օդաչու, կտոնի իր 31 ամյակը: Թագավորական տան ներկայացուցիչները այլ մանրամասներ չեն ցանկացել հաղորդել: Սակայն թղթակիցներին հաջողվել է պարզել, որ տոնակատարությունը տեղի կունենա գյուղական քոթեջում, հանդարտ ընտանեկան  մթնոլորտում: Թագավորական զույգը տնակը վարձել է Անգլսի կղզում,արքայազնի ռազմական գնդի մոտ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Նախկինում Ուիլյամն ու Քեյթը իրենց ծննդյան օրերը նշում էին մոդայիկ լոնդոնյան գիշերային ակումբներում ու ռեստորաններում: Այսպիսով անցյալ տարի արքայազնի 30-ամյակը զույգը նշեց լոնդոնյան ռուսական ռեստորանում, որը գտնվում է Քենսինգտոնյան պալատի մոտ:

Ասում են, որ Քեյթի ծննդյան տոնի ընթրիքի ճաշացուցակը  խիստ դիետիկ է: Դեկտեմբերին Քեյթը սուր թունավորումով մի քանի օր անցկացրեց հիվանդանոցում:
Ըստ ԶԼՄ-ների, առաջնեկի ծնունդը սպասվում է հունիսին կամ հուլիսին: Սպասվում է, որ երեխայի ծնվելուց հետո Ուիլյամը  ծառայության վայրը կտեղափոխի Լոնդոն կամ էլ զինված ուժերում ծառայությունը  կթողնի:

Բրիտանական կառավարությունը պատրաստում է օրինագիծ անց կացնել խորհրդարան, որով կհավասարցնի բրտանական արական և իգական սեռի ժառանգների իրավունքները: Այսպիսով, եթե նույնիսկ Քեյթը աղջիկ ունենա, ապա նա կզբաղեցնի հաջորդ  գահաժառանգի`  հորեղբայր Հարրի տեղը:

Էլիզաբետ II թագուհին  իր թոռնիկի, նրա տիկնոջ և ապագա  երեխայի համար գյուղական տուն է ընտրել, որտեղ նրանք  հանգիստ կապրեն հեռու քաղաքի աղմուկից:  Խոսքը Անմեր-հոլ առանձնատան մասին է, որը գտնվում է  Անգլիայի արևելքի թագավորական Սանդրիգեմ կալվածքում: Ուիլյամի և Քեյթի ապագա տունը երեք կիլոմետր հեռավորության վրա է գտնվում թագուհու և նրա ամուսին Ֆիլիպի  քաղաքից դուրս գտնվող նստավայրից: Այժմ  Անմեր հոլը վարձով է տրված մի  գործարարի ընտանիքի, բայց բացառված չէ, որ ներկայիս բնակիչները կհամաձայնեն տունը ազատել ժամկետից շուտ:
Ուիլյամի և Քեյթի ապագա տունը գտնվում է Անմեր գյուղում, որտեղ չկան խանութներ և փաբեր, բնակչությունը 63 մարդ է: Տեղի բնակիչները ազատ ժամանակը անց են կացնում ակումբում, որտեղ խաղում են դարտս ու դոմինո:
Լոնդոնում  վերջերս Ուիլյամի և Քեյթի համար վերանորոգեցին այն բնակարանը, որը գտնվում է Քենսինգտոնյան պալատի գլխավոր մասնաշենքում: Նախկինում այդ բնակարանում , որը հինգ ննջարան ունի, ապրում էր Էլիզաբետ II թագուհու հանգուցյալ քույրը`Մարգարետը:

Հաղորդվում է, որ վերանորոգումից հետո բրիտանական հատուկ ծառայությունները ստուգել են` բնակարանը լսող սարքերից ապահովելու համար, որ կարող էր տեղադրած լինել բանվորներից մեկն ու մեկը: Հատուկ ծառայությունները զգուշացել են , որ “ժուչոկները” կարող էին տեղադրել մերձարևելյան ահաբեկիչները, գրում են լոնդոնյան թերթերը:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply