Շվեդական հեռուստաալիքի ուղիղ եթերում պատահաբար պոռնո են ցուցադրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 9:42

Շվեդական TV4 News ալիքի հեռուստադիտողները ցնցված էին հունվարի 7-ի լուրերի թողարկումով: Մինչ հաղորդավարը ուղիղ եթերում շփվում էր Մոսկվայի իր թղթակցի հետ, քննարկում ռուսական իշխանությունների դիրքորոշումը Սիրիայի առնչությամբ, հաղորդավարի թիկունքում երևացող մոնիտորներից մեկով ինտիմ տեսարաններ էին հեռարձակվում:

Լրատվական բաժնի խմբագրի խոսքով, 10-րոպեանոց ցուցադրությունն ավելի շուտ տեխնիկական խաթարում էր. լուրերի սերվերը միացել է  ժամանցային` էրոտիկ բնույթի ցանցին: ”Դա չի նշանակում, որ մեր աշխատակիցներից ինչ-որ մեկը պոռնո էր դիտում: Լրիվ հնարավոր է, որ ֆիլմը սխալմամբ է ցուցադրվել”,- նրա խոսքը մեջբերում է  Daily Mail-ը:

Հեռուստաալիքի ղեկավարությունը ներողություն է խնդրել իր հեռուստադիտողից: ”Դա չպետք է կատարվեր ու դա այլևս չի կրկնվի ”,-խոստացել է  խմբագիրը:

Սա նման առաջին դեպքը չէ: 2012-ի հունվարին Շոտլանդիայում քաղաքական մի քննարկման ժամանակ բանավեճի մասնակիցների թիկունքում մեծահասակաների համար ֆիլմից կադրեր են ցուցադրվել: Եվ չնայած դա տևել է ընդամենը մի քանի  վայրկյան,  ամենաուշադիր հեռուստադիտողներն իրենց վիրավորված էին զգացել,  ու CTV  հեռուստաալիքը ստիպված ներողություն է խնդրել:

Դիտվել է 2195 անգամ:
Print Friendly

Leave a Reply