Ուգո Չավեսը չի կարող մասնակցել ինաուգուրացիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 9:12

Վենեսուելայի իշխանությունները հաստատել են, որ վերընտրված նախագահ Չավեսը չի կարող մասնակցել հունվարի 10-ին նշանակված երդման արարողությանը:

Ներկայում նա դեռևս Հավանայում է, որտեղ դեկտեմբերի 11-ին նրան հերթական վիրահատությունը կատարեցին քաղցկեղային ուռուցքը հեռացնելու համար:  Դրանից հետո նրա մոտ շնչառական ուղիների բորբոքում  սկսվեց: Ինչպես հայտնում են երկրի իշխանությունները,Չավեսի վիճակը  “ծանր, սակայն կայուն է”:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները ավելի վաղ հայտարարել էին, որ երդման արարողությունը  հետաձգելը Սահմանադրական խախտում է: Ընդդիմության կողմից ելույթ ունեցավ նաև Վենեսուելայի  կաթոլիկ եկեղեցին, որը կարծում է, որ Չավեսը պետք է հրաժարվի իշխանությունից ու պահանջում է նոր նախագահական ընտրություններ անցկացնել:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply