Կողոպտել են 123 բնակարան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 26, 2010 11:04

Այս տարվա հունվարի 1-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հրդեհի բռնկման 15 դեպք, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 1-ը ստացած այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կարճ միացման, կրակի հետ անզգույշ վարվելու, հսկողությունից դուրս թողած բաց կրակի, գազի հետ անզգույշ վարվելու և այլ պատճառներից առաջացած հրդեհի հետևանքով այրվել է 8 տուն և բնակարան, շինության հարակից 4 տարածք, 3 ավտոմեքենա:

Քաղաքացիներին պատճառված նյութական վնասի չափը մոտ 33 միլիոն 971 հազար 558 դրամ է:

Ինչպես հաղորդում են ոստիկանությունից՝ մարտի 1-ից մինչեւ մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ստորաբաժանումներում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 59 դեպք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 100 տոկոսանոց բացահայտում՝ 59 դեպքն էլ բացահայտվել է։

Նույն ժամանակահատվածում  հանրապետությունում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 201 դեպք, բացահայտվել է 160-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք:

Նախորդ 25 օրերի ընթացքում  արձանագրվել է բնակարանային գողության 123 դեպք, բացահայտվել է 81-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 17 դեպք:

Դիտվել է 1887 անգամ:
Print Friendly

Leave a Reply