Արամ Հարությունյանը համալրել է նախագահի թեկնածուների շարքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 8, 2013 23:40

8 մլն դրամ գրավը մուծելու վերաբերյալ տեղեկանք չներկայացրած Հայաստանի նախագահի 8 պոտենցիալ թեկնածուներից մեկը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն այսօր՝ հունվարի 8-ին, ԿԸՀ է ներկայացրել այդ գրավը մուծելու քաղվածքը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ նախագահի պաշտոնի համար 15 առաջադրված թեկնածուներից միայն 8-ն են ներկայացրել ընտրական գրավը մուծելու քաղվածքը. նրանք են՝ երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, գործազուրկ Վարդան Սեդրակյանը, «Հայ ռադիոյի» տնօրեն Անդրեաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ԿԸՀ-ն որոշել է 48 ժամ տրամադրել պոտենցիալ թեկնածուներին՝ պակասող փաստաթղթերը ներկայացնելու համար:

NEWS.am

Դիտվել է 2153 անգամ:
Print Friendly

Leave a Reply