Դեպարդյեն չի ներկայացել դատական նիստին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 22:37

Ֆրանսիայի կինոաստղ Ժերար Դեպարդյեն չի ներկայացել դատական նիստին, քանի որ պատրաստվում է խաղալ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի մասին ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար: Սրա մասին ասել է դերասանի փաստաբանը:
«Չնայած Ժերար Դեպարդյեն ցանկանում է լինել այստեղ և հանդիպել դատավորներին, սակայն նա բացարձակապես հնարավորություն չունի ներկա գտնվել», – իր փաստաբան Էրիկ դե Կումոն ասաց Փարիզի դատարանի դիմաց հավաքված լրագրողներին:
Նա նաև տեղեկացրեց, որ դերասանը գտնվում է Մոնտենեգրոյում՝ ֆիլմի նկարահանումներին պատրաստվելու համար:
Հիշեցնենք, որ Դեպարդյեն մեղադրվում է հարբած վիճակում մեքենավարելու մեջ:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply