Աբու Դաբիում կառուցվող Լուվրը արժե 654 մլն դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 22:34

Դուբայի Arabtec հոլդինգի ղեկավարությամբ գործող կոնսորցիումը Աբու Դաբիում կկառուցի 654 դոլար արժողությամբ Լուվր պատկերասրահը:
Աբու Դաբիի զբոսաշրջության զարգացման և ներդրումների ընկերությունը տեղեկացնում է, որ կառուցման աշխատանքները կսկսեն անմիջապես և պատկերասրահը 2015թ-ին կհուրընկալի իր առաջին հաճախորդին:
Կառուցման պայմանագիրը կնքվել է Arabtec-ի կողմից ղեկավարվող համատեղ ձեռնարկության և իսպանական Constructora San Jose SA ընկերության և Oger Abu Dhabi ՍՊԸ-ի միջև:
Աբու Դաբի վճարել է շուրջ 1,3 միլիարդ դոլար Լուվր անունը 30 տարով օգտագործելու համար:
Այս քայլը Ֆրանսիայի մշակույթի բնագավառում բանավեճերի տեղիք է տվել՝ պատճառաբանելով, որ Լուվրը վաճառում է իր հոգին:
Աբու Դաբիի Լուվրի շենքի նախագիծը մշակել է ֆրանսիացի ճարտարապետ Ժան Նուվելը:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply