Համակարգիչ՝ սուրճի սեղանի տեսքով. սարք, որը իր շուրջը կհամախմբի ընտանիքի անդամներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 22:29

-ն թողարկել է սուրճի սեղանի մեծություն ունեցող համակարգիչ, որը աշխատում է iPad-ի նման և կարող է օգտագործվել միաժամանակ չորս մարդու կողմից:

Այս սարքը ունի 27 դույմ էկրան, դա նույնն է ինչ ութ iPad-ը միասին վերցրած:

Ինչպես արդեն նշվեց այն փոքր սեղանի չափեր ունի և ընտանիքի անդամները դրա միջոցով կարող են միասին խաղալ տարբեր խաղեր, ինչպես օրինակ «Ռուլետկա» կամ «Մոնոպոլիա»:

Դրա մեջ հնարավոր է պահել նաև բազմաթիվ ֆիլմեր և նկարներ, որոնք կարելի է դիտել ընտանիքով, ինչպես ընտանեկան ալբոմը:

Horizon-ը կոչվող սարքը հրապարակվել է Լաս Վեգասի International Consumer Electronics Show-ի ժամանակ: Այստեղ Lenovo-ն ներկայացրել էր սարքի 39 դույմ էկրանով տարբերակը, սակայն դրա վաճառքի հանելու ամսաթիվը չի հրապարակվել:

Սարքը կարող է ցանկության դեպքում օգտագործվել որպես համակարգիչ: Այն ունի 1 տերաբայթ հիշողություն, ֆոտոխցիկ, wi-fi և օժտված է Windows 8 ծրագրի բոլոր հատկանիշներով:

Համակարգիչը ԱՄՆ-ում հնարավոր կլինի ձեռք բերել ամռանը՝ սկսած 1.045 ֆունտ ստեռլինգից:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply