Sony-ին հրապարակել է ջրակայուն հեռախոս, որը կարելի է օգտագործել լոգարանում և չի վնասվի զուգարանակոնքի մեջ ընկնելիս
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 8, 2013 17:05
Այս հեռախոսը կարող եք հանգիստ օգտագործել լոգարանում, այն նույնիսկ չի վնասվի զուգարանակոնքի մեջ ընկնելուց:
Sony-ին թողարկել է նոր բջջային հեռախոս և հույս ունի, որ այն իր ջրակայունությամբ կմրցակցի iPhone-ի հետ:
Xperia Z մոդելը հրապարակվել է Լաս Վեգասի Consumer Electronic Show-ի ժամանակ:
Sony-ից հայտնում են, որ 5 դույմ էկրանով հեռախոսը կարող է մեկ մետր խորություն ունեցող ջրում սուզված մնալ 30 րոպե:
Արտադրողը նաև ավելացնում է, որ հեռախոսին ոչինչ չի լինի, եթե այն ընկնի զուգարանակոնքի մեջ, իսկ կեղտոտվելու դեպքում, այն պարզապես կարելի է լվանալ հոսող ջրի տակ:
Ինչևէ՝ վերլուծաբանները նշում են, որ ընկերությանը ծանր մրցակցություն է սպասվում Apple և Samsung ընկերությունների հետ, որոնք առաջիկա ամիսներին ևս նոր հեռախոսներ են թողարկելու:
Xperia-ն միակ ջրակայուն սարքը չէր ցուցահանդեսում. Sony-ին ներկայացրել էր նաև ներկառուցված MP3 նվագարկիչով ջրակայուն ականջակալներ:
Walkman W273-ը թեթև, ճկուն ականջակալ է, որը նախատեսված է ջրի մեջ
լողալիս օգտագործելու համար:
Walkman W273-ը վաճառքի կհանվի փետրվարի 1-ին և կարժենա 60 ֆունտ ստեռլինգ:






Facebook
Tweet This
Email This Post
