Ծաղկահովիտ գյուղի ևՍերս ու Մարտիրոս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 8, 2013 16:35
Հունվարի 8-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 2 ավտոմեքենա:
Հունվարի 8-ին, ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սերս և Մարտիրոս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:






Facebook
Tweet This
Email This Post
