Ամանորյա տոներին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,5 հազ. ուղևոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 8, 2013 16:15
Ամանորյա տոներին՝հունվարի 1-ից 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն
փոխադրել է 7,5 հազար ուղևոր: 560 մարդ դարձել են Երևան-Թբիլիսի-Երևան
միջազգային գնացքի ուղևորներ, իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների
ծառայություններից օգտվել են ավելի քան 7 հազար ուղևոր:
Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական
երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկ
նշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցիչ էլեկտրագնացք:
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների
ծավալների ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու
շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման
որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ-նհանդիսանումէ «Ռուսականերկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստրընկերությունևիրականացնումէ «Հայկականերկաթուղիներ» ՓԲԸ-իկոնցեսիոնկառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ինԵրևանումկնքվածպայմանագրի՝կոնցեսիոնկառավարմանժամկետըկազմումէ 30 տարի, կողմերիփոխադարձհամաձայնությամբևս 10 տարիերկարացմանիրավունքով:






Facebook
Tweet This
Email This Post
