Բաքվում գները կտրուկ աճում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 16:12

Դեկտեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, ինչպես նաև այլ խոշոր քաղաքներում սննդամթերքի գները միջինը բարձրացել են 4.4%-ով: Մեկ ամսվա ընթացքում տավարի մսի գինը մայրաքաղաքում ավելացել է 6%-ով, շրջաններում`13-14%-ով, գառան մսի գինը մայրաքաղաքում բարձրացել է 11%-ով, շրջաններում` 12-18%-ով: Կարագը Բաքվում թանկացել է 3.2%-ով, շրջաններում`3.2-4.8%-ով, ձուն մայրաքաղաքում թանկացել է 25%-ով, շրջաններում`11-25%-ով: Նման թանկացում տարածվել է նաև սննդամթերքի այլ տեսակների վրա, հաղորդում է “Haqqin” թերթը:

Տնտեսագետ-փորձագետները կարծում  են, որ դեկտեմբերյան նախատոնական օրերին գների թանկացումը պայմանավորված էր մոնոպոլիզացիայով, ինչպես նաև ղեկավարության կողմից սպառողական շուկայի նկատմամբ թույլ հսկողությամբ: Մասնագետները նաև կարծիք են հայտնել, որ նախորդ տարիների հետ համեմատած ադրբեջանցիների գնողունակությունը նվազել է:

 

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply