Դեպարդյեն դատարանի առջև կկանգնի հարբած վիճակում մեքենա քշելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 16:08

Ռուսական անձնագիր ստանալուց երկու օր հետո ֆրանսիացի հռչակավոր

դերասան Ժերար Դեպարդյեն մեղադրվում է հարբած վիճակում

մեքենավարելու մեջ:

Նրան սպասվում է 4500 եվրո տուգանք: Հնարավոր է, որ դերասանը նաև

կդատապարտվի մինչև երկու տարվա ազատազրկման:

64-ամյա կինոաստղի համար ամիսը եղել է ծանրաբեռնված:

Կառավարության կողմից նոր հարկային օրենքը ընդունվելուց հետո նա

մեկնեց Բելգիա, ապա Ռուսաստան, ինչպես նաև ներկա գտնվեց FIFA-իBallon d’Or արարողությանը Ժնևում:

Ֆրանսիական հեռուստատեսությամբ հեռարձակվող հարցազրույցում

Դեպարդյեն նշել է, որ իրեն համարում է «աշխարհի քաղաքացի»:

«Ես ունեմ ռուսական անձնագիր, սակայն ես Ֆրանսիացի եմ և, իհարկե, կպահեմ Բելգիայի

երկքաղաքացիությունը»,-ասում է դերասանը:

 

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply