Ֆրանսիացի նկարիչը հրաժարվել է Փամուկին շնորհված համանուն պարգևից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 15:08

Ֆրանսիացի նկարիչ Ժակ Տարդին, ով Ֆրանսիայում ամենաբարձր  պետական շքանշան “Legion d’honneur” ստանալուն է առաջադրվել, հրաժարվելու է մրցանակը ստանալուց, հաղորդում է թուրքական “Այդընլըք” թերթը: Նկարիչը նշել է, որ որոշ ուժերի գերին լինելու փոխարեն ցանկանում է ազատ մնալ:

 

Տարդինը, նշելով, որ իրեն մրցանակ տալու մասին իմացել է տեղեկատվության զանգվածային միջոցներից, հավելել է, որ ոչ մի մրցանակ կամ պարգև չի ուզում. “Ոչ մի բան չեմ ուզում: Երբեք չեմ ցանկացել: Ոչ մի իշխանությունների հետ հիշատակվել չեմ ուզում: Դա նշանակում է, որ ինձ այդ պարգև տվողները իմ գործերից ոչ մի բան չեն հասկացել”:

 Հավելենք, որ ավելի վաղ այս մրցանակին արժանացել է թուրք ժամանակակից գրող Օրհան Փամուկը:

 

Ֆրանսիացի նկարիչը հրաժարվել է Փամուկին շնորհված համանուն պարգևից

 

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply