Հունվարի 19-ին Ստամբուլում քայլերթ տեղի կունենա`նվիրված Հրանտ Դինքի հիշատակին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 14:27

   Հունվարի 19-ին լրանում է «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցը: Այդ օրը մի շարք միջոցառումներ են նախատեսվում`նվիրված Դինքի վառ հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Ակոս»-ը`Դինքի ընկերները, ինչպես ամեն տարի, արդեն 6-րդ անգամ հունվարի 19-ին ժամը 13:30 հավաքվելու են Ստամբուլի Շիշլի թաղամասում և այնտեղից քայլերթ են սկսելու դեպի «Ակոս»-ի խմբագրության շենք:

Դինքի ընկերները քայլերթին մասնակցելու կոչ անելու համար տեսահոլովակ են պատրաստել, որը մեծ արձագանք է գտել սոցիալական մեդիայում: Տեսահոլովակում ներկայացվում է Դինքի սպանության դատավարության անարդարացի ընթացքը, կատարված ստորություններն ու անընդունելի արդյունքները:

Քայլերթը խորհրդանշական կարգախոս ունի`«Հունվարի 19-ին այնտեղ, որտեղ քեզ սպանեցին. Մենք այստեղ ենք աղպարիկ»:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply