Աֆրիկայում 11 փիղ է սպանվել փղոսկրի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 14:25

  Քենիայում որսագողերը  11 փիղ են ոչնչացրել: Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»–ը`երկրում 13 հազար փղի պատսպարող Ցավո ազգային պարկի աշխատակիցները հայտնել են, որ փղերի ընտանիքին զենքով են սպանել, այնուհետև հանել և տարել են փղոսկրերը:

Ասիայում և գլխավորապես Չինաստանում փղոսկրյա իրերի մեծ պահանջարկ կա, ինչի  հետևանքով կենդանիների սպանության թիվն էլ զգալիորեն աճել է:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply