2013 թվականի ամենագեղեցիկ կանայք`ըստ «Huffington Post»-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 14:23

Ամերիկյան ամենաշատ այցելու ունեցող ինտերնետային թերթը`«Huffington Post»-ը, հրապարակել է 2013 թվականի ամենագեղեցիկ կանանց իր առաջարկած ցուցակը, որը կազմվել է ընթերցողների քվեարկության հիման վրա: Ահա թուրքական «Haberler»–ը անդրադարձել է արդյունքներին:

Կանանց մրցավազքում ամենագեղեցիկն է ճանաչվել հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ում օգտին քվեարկել է 1 միլիոնից ավել մարդ: Երկրորդ և երրորդ հորիզոնականները նույնպես բաժին են հասել հայտնի դերասանուհիներին` հնդկուհի Այշվարիա Ռային և Շարլիզ Թերոնին:

Ամենագեղեցիկ կանանց տասնյակում չորրորդը Մոնիկա Բելուչին է, իսկ հինգերորդ տեղը զբաղեցրել է թուրքական հանրահայտ «Muhteşem yüzyıl» սերիալի աստղ Մերյամ Ուզերլին, ինչը զարմանալի չէ, քանի որ սերիալը  մոտ 150 միլիոն մարդ է դիտում աշխարհի 42 երկրներում:

Ի զարմանս բոլորի`Քիմ Քարդաշյանը միայն 23-րդն է, իսկ ամենագեղեցիկ կանանց ցուցակը եզրափակում է Եվա Մենդեսը:

 

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply