Հրանտ Մելքումյանը գրավեց 7-րդ տեղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 8, 2013 14:17

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 5 միավոր և 89 մասնակիցների պայքարում գրավեց 7-րդ տեղը:

Մելքումյանը միայն կես միավորով ետ մնաց գրոսմայստերներ Բորիս Գրաչովից (Ռուսաստան), Լևենտե Վայդայից (Ռումինիա), Ռոբին վան Կամպենից (Հոլանդիա) և Անդրեյ Իստրատեսկուից (Ֆրանսիա): Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող ճանաչվեց Գրաչևը:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply