Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը կխաղան Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կայանալիք շախմատային փառատոնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 8, 2013 14:07

Լևոն Արոնյանը հունվարի 11-27-ը կխաղա Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք շախմատի փառատոնի գլխավոր` A մրցաշարում: Նրա մրցակիցները կլինեն Կառլսենը, Կարուանան, Կարյակինը, Անանդը, Նակամուրան, Վան Հաոն, Լեկոն, Գիրին, Հարիկրիշնան, վան Վելին, Սոկոլովը, Լ’Ամին, Հոու Յիֆանը:

Այդ նույն օրերին Սերգեյ Մովսիսյանը կխաղա փառատոնի B մրցաշարում:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply