Հայտնաբերվել Մատիսի առևանգված կտավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 13:46

Անրի Մատիսի առևանգված կտավը, որը գնահատվել էր 1 մլն դոլար, հայտնաբերվել է Լոնդոնում:”Պարտեզ” կտավն առևանգվել էր 1987-ին, Ստոքհոլմի ժամանակակից արվեստների թանգարանից:

Դրանից հետո առևանգիչները  մի քանի անգամ փորձել են այն թանգարանին վաճառել հսկայական գումարով:

Կտավը հնարավոր եղավ հայտնաբերել Ծննդյան տոներից առաջ .Էսեքսի մի վաճառականի այն գնելու առաջարկ եղավ մի լեհ հավաքորդից: Անտիկվարային  Charles Fine Art  ընկերության տերը`  Չարլզ Ռոբերտսը, որին նման առաջարկություն էր արվել, հարցում է արել ALR-ի կորսված ստեղծագործությունների բազա, որում կորած ու գողացված ստեղծագործությունների տվյալներ են:

Երբ պարզվեց, որ Մատիսի տվյալ գործը գողացվածներից է,  ALR-ի տնօրեն Քրիստոֆեր Մարինելոյին հանձնարարվեց  համոզել հավաքորդին ու վերադարձնել այն օրինական տերերին:

Մարինելոյի խոսքով,կտավը խաղաղ կերպով է վերադարձվել ու ոչ մի փոխհատուցում դրա համար չի արվել: Ներկայում այն չհրկիզվող պահարանում է պահվում ու շուտով կվերադարձվի Շվեդիայի մշակույթի նախարարությանը: Ի դեպ սա այն միակ կտավն է, որն առևանգիչներին հաջողվել էր Ստոքհոլմի թանգարանի վրա հարձակման ժամանակ տանել: Ազդանշանային համակարգն աշխատել էր ու, մինչ պահակախումբը տեղ կհասներ,  նրանք հասցրել էին անհետանալ ու: Մինչ օրս  կտավի գտնվելու վայրի մասին

Ոչ մի տեղեկություն չկար: Անմիջապես առևանգումից հետո, թանգարանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ կտավը հայտնի է, ուստի բաց շուկայում  ոչ մի արժեք չի ներկայացնում: Քրիստոֆեր Մարինելոյի խոսքով.”արվեստի գողացված ստեղծագործություններն օրինական շուկայում արժեք չունեն ու դրա համար էլ, վաղ թե ուշ հայտնվում են: Հարցը միայն այդ պահին սպասելն է”:

Սովորաբար ALR ռեգիստրը ոչ մեծ պարգևավճար է ստանում ապահովագրական ընկերություններից գողոնը վերադարձնելու համար: Սակայն, տվյալ գործը պատկանում էր պետական  թանգարանին և ապահովագրված չէր:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply