Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. Իրանի հոգևոր առաջնորդն աստվածային կրոնների միջև երկխոսության ջատագովն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 15:22

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին աստվածային կրոնների միջև երկխոսության ջատագովն է:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թավրիզի Սուրբ Մարիամ եկեղեցում տեղի ունեցած պատարագի ժամանակ հայտարարել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆթչյանը:
Հայ բարձրաստիճան հոգևորականն իր խոսքում նշել է, որ մուսուլմանների սուրբ գրքում՝ Ղուրանում, Հիսուս Քրիստոսի անունը 25 անգամ հիշատակելը խորը սիրո և հարգանքի վկայությունն է, ինչը շատ կարևոր է քրիստոնյաների համար:
Ատրպատականի հայոց թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանյանն էլ «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում աստվածային կրոնների հետևորդների միջև գոյություն ունեցող գործակցությունը եզակի է ողջ աշխարհում:
Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Էսֆահանի հայոց թեմերով:

araxnews.com

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply