Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ մեծ դեր են խաղում Գյուլենի դպրոցները և TUSKON-ը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 8, 2013 13:41
Financial Times “Աֆրիկայում իր ազդեցության ավելացման փնտրտուքների մեջ գտնվող Թուրքիան” խորագրով հոդվածում գրում է, որ Էրդողանի կառավարությունը, եվրոպական շուկաներից հեռանալով, ձգտում է ամբողջ աշխարհում առավել առաջնային դերակատարում ունենալ, հաղորդում է թուրքական “T24” թերթը:
Հոդվածում մատնանշվում է այն հանգամանքը, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի`Գաբոն, Նիգեր և Սենեգալ այցելությունից հետո Թուրքիան 3 տարվա ընթացքում Աֆրիկայում 19 նոր դեսպանություններ է բացել:
Համաձայն թերթի` Միջին և Հարավային Աֆրիկայի երկրների հետ 2000թ. մոտավորապես 750 մլն դոլար արժողությամբ առևտրային ծավալը 2011թ. կազմել է 7.5 միլիարդ դոլար:
Financial Times-ը նշել է, որ աֆրիկյան պետությունների հետ Թուրքիայի հարաբերություններում կարևոր դեր են խաղում Ֆեթհուլլահ Գյուլենի դպրոցները և Թուրքիայի գործարարների և արդյունաբերողների կոնֆեդերացիան (TUSKON):
Ֆեթհուլլահ Գյուլենը թուրք մտավորական է, իսլամի վերաբերյալ ավելի քան 60 գրքի հեղինակ:






Facebook
Tweet This
Email This Post
