Հովհաննես Համբարձումյանը փորձաշրջան կանցնի Դոնեցկի «Մետալուրգում»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 8, 2013 13:28
Երևանի «Բանանցի» և Հայստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մեկնել է Ուկրաինա, որպեսզի փորձաշրջան անցնի Դոնեցկի «Մետալուրգ» թիմում:
Հավելենք, որ ուկրաինական այդ ակումբում ներկայումս հանդես են գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը և հարձակվող Գևորգ Ղազարյանը:
Ինչ վերաբերում է «Բանանցին», ապա այն հունվարի 7-ից սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնության երկրորդ հատվածին: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի և նրա օգնականներ Կարեն Սիմոնյանի, Արթուր Ոսկանյանի, Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Բանանցը» Երևանում մարզվելու է մինչև հունվարի 20-ը: Թիմի առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Կիպրոսում` հունվարի 21-ից մինչև փետրվարի 3-ը:






Facebook
Tweet This
Email This Post
