Լիոնել Մեսին` ռեկորդակիր է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 8, 2013 13:11

Կատալոնական «Բարսելոնայի» ռմբարկու, Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսին արժանացավ  աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար ասհմանված «Ոսկե գնդակ» մրցանակին: Նա յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ չորորդ անգամ տիրանալով այդ  պարգևին: 25-ամյա Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև 2009, 2010 և 2011 թվականներին: Ֆրանսիացի Միշել Պլատինին, հոլանդացիներ Յոհան Կրոյֆն ու Մարկո վան Բաստենը «Ոսկե գնդակ» մրցանակի արժանացել են են 3-ական անգամ: Ցյուրիխում  կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը նրան հանձնեց  Իտալիայի ազգային հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կանավարոն:

Հավակնորդների թվում էին նաև Իսպանիայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան  Անդրես Ինյեստան և Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:

Օլիմպիական խաղերի չեմպիոն, ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Էբի Վամբախը ճանաչվեց 2012-ի  աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստ:

Այդ մցանակին հավականում էին նաև բրազիլացի Մարտան և ամերիկացի Ալեքս Մորգանը:

Հրապարակվեց  նաև 2012-ի աշխարհի լավագույն մարզիչի անունը: Պատվավոր մրցանակը բաժին հասավ Եվրոպայի եև աշխարհի գործող չեմպիոն, Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին: Հավակնորդների թվում էին նաև Խոսեպ Գվարդիոլան և Ժոզե Մոուրինյոն: Ի դեպ, վերջինս, պատճառաբանելով զբաղվածությունը, ներկա չէր մրցանակաբաշխությանը:

Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչ ճանաչվեց շվեդ Պիա Սունգհագեն, ում գլխավորությամբ  ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքականը Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում դարձել էր չեմպիոն:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply