Թուրքիայում ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 12:43

 Թուրքիայում Զոնգուլդաքի շրջանում տեղակայված ածխահանքում 630 մ խորության վրա երեկ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 8 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»`նախնական տեղեկության համաձայն պայթյունի պատճառը մեթանի արտահոսքն է եղել: Թուրքական ածուխ ընկերության գլխավոր տնօրեն Բուրհան Ինանը տեղեկացրել է, որ հաջողվել է փրկել փլատակների տակ մնացած վեց գետնափորի: Մահացածներից 5-ի մարմինը տեղափոխվել է դիահերձարան, իսկ մյուս 3-ին դեռևս չեն կարողացել հանել փլատակների տակից: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է նաև թուրքական Կարմիր մահիկը:

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և նշել է, որ կիսում է նրանց ցավը:

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply