Ասադը պետք է ենթարկվի սիրիացիների պահանջներին. Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 8, 2013 12:39

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր աֆրիկյան շրջագայության շրջանակներում այցելել է նաև Գաբոն և մայրաքաղաք Լիբրևիլում Գաբոնի վարչապետի հետ հանդես է եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին:
Էրդողանը, մեկնաբանելով Բաշար Ասադի հրապարակած պլանը, որը վերաբերվում է երկրում գոյություն ունեցող ճգնաժամի կարգավորմանը, նշել է, որ Ասադը պարզապես ուզում է ուշադրությունը շեղել իր անընդունելի գործողություններից:
«Իր ժողովրդին ոչնչացրած մարդու առաջարկած տարբերակները չեն կարող ընդունվել որպես ժողովրդավարական: Իր հակառակորդներին Ալ Քաիդայի և ահաբեկչական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ անվանելով`Ասադը փորձում է արդարացում գտնել իր արարքներին»,-ընդգծել է Էրդողանը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Թուրքիայի վարչապետը նշել է, որ Ասադի իշխանությունը ամբողջությամբ կորցրել է ինչպես իր օրինականությունը, այնպես էլ ժողովրդի վստահությունը:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply